Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աստծո տենչանքը

Աստծո տենչանքը
05.02.2026 | 21:59
Փետրվարի 6
Ես խոսում եմ լսող ականջին, մոտենում սպասող սրտին։
Երբեմն կարող է այնպես լինի, որ բնավ չխոսեմ, բայց ժամանակն է, որ պարզորեն պիտի սպասես Իմ ներկայությանը՝ գիտակցելու համար, որ Ես քեզ հետ եմ։
Մտաբերիր մարդկանց այն բազմությունը, որ խռնվում էր Իմ շուրջ, երբ Ես երկրի վրա էի։
Բազմության մեջ ամեն մեկը մի կարոտություն ու մի պահանջ ուներ։ Նրանք կարիք ունեին բժշկության, իմացության, հացի։
Գիտե՞ս, որ Ես հոգում էի նրանց այդ կարիքները, կատարում նրանց խնդրանքները, բայց մի բան կար, որ Ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ, այն, որ բազմության մեջ գտնվում էին մեկ-երկու հոգի, որ հետևում էին Ինձ՝ պարզապես Ինձ մոտ լինելու համար, Իմ ներկայությունն ապրելու համար։
Հավիտենական Սիրտը մեծ կարոտի գոհացումը գտավ մի քանի մարդկանց ցույց տված այսօրինակ մտերմությամբ։
Իմ սիրտը մեծ հրճվանք է ապրում, երբ տեսնում եմ, որ Ինձ փնտրում են պարզապես, Իմ ներկայության մեջ ապրելու համար, և կամենում են Ինձ մոտ լինել ո՛չ թե Իմ վարդապետության, ո՛չ թե նյութական շահի, և ո՛չ իսկ պարգևների, այլ սոսկ Ինձ համար։ Անձնապես սիրելով մարդկային սրտի բաղձանքը, որ Աստվածային մեծ սրտի կարողությունից է վերցված։
Օրհնում եմ ձեզ։
Խոնարհեք ձեր գլուխները։
Դիտվել է՝ 1797

Մեկնաբանություններ